Ռազմական

Բելգորոդի մարզի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ

Mariam Z. 1 րոպե 58 դիտում
Բելգորոդի մարզի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ

Կիևը հերթական փորձն է արել գրոհելու Ռուսաստանի տարածքը ինքնաթիռի տիպի անօդաչուով, այն ոչնչացվել է Բելգորոդի մարզի երկնքում։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, լրագրողներին են հայտնել ՌԴ ՊՆ–ում։

 

«Սեպտեմբերի 2-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 12:45–ին, կանխվել է ՌԴ տարածքի նկատմամբ ինքնաթիռի տիպի անօդաչուով ահաբեկչական գործողություն իրականացնելու` Կիևյան ռեժիմի փորձը։ Ուկրաինական անօդաչուն ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում»,– նշել են գերատեսչությունում։

 

Առավոտյան Բելգորոդի մարզի տարածքում ուկրաինական երկու ԱԹՍ են որսացել։

 

Ավելի վաղ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ ռուսական ՀՕՊ համակարգը անօդաչու է խոցել Բելգորոդի մարզի Գոլովչինո գյուղի շրջանում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250