Ռազմական

Հնդկաստանը Չինաստանի և Պակիստանի սահմանին 11-օրյա զորավարժություններ կանցկացնի

Gohar Vardanyan 1 րոպե 120 դիտում
Հնդկաստանը Չինաստանի և Պակիստանի սահմանին 11-օրյա զորավարժություններ կանցկացնի

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով 11-օրյա զորավարժություններ կանցկացնեն, որը կկրի «Տրիշուլ» անվանումը: Այս մասին հայտնում է Business Standard-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրին:

 

Նշվում է, որ զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 4-ին:

«Սա կլինի Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից վերջին ժամանակներում անցկացված ամենախոշոր օդային զորավարժություններից մեկը»,- ​​ասել է հրատարակության աղբյուրը։ 

 

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի արևմտյան հրամանատարության կողմից կազմակերպված զորավարժությունների նպատակն է ստուգել ռազմաօդային ուժերի մարտունակությունը և գնահատել օպերատիվ տարբեր ասպեկտներ։ Հաղորդվում է, որ տեղակայվելու են Արևմտյան ավիացիոն հրամանատարության բոլոր առանցքային հարթակները, ինչպես նաև այլ հրամանատարությունների միջոցները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250