Պատահարներ

Թիվ 32 երթուղու ավտոբուսը բախվել է BMW X5-ի, Mercedes-ի, 2 Ford Transit-ի, կոտրել կանգառը, մեծ թվով գազի հաշվիչներ

Unknown 1 րոպե 1,545 դիտում
Թիվ 32 երթուղու ավտոբուսը  բախվել է BMW X5-ի, Mercedes-ի, 2 Ford Transit-ի, կոտրել կանգառը,  մեծ թվով գազի հաշվիչներ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «14-ի կռուգում», Zhongtong մակնիշի թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել 2 Ford Transit մակնշի ավտոմեքենաների, ապա նորից առաջ ընթացել, կոտրել տրասնպորտի համար նախատեսված կանգառը և բախվել BMW X5 և Mercedes մակնիշի ավտմեքենաների, բնակելի շենքի երկաթե ճաղավանդակների և բնակիչների համար փողոցում տեղադրված գազի հաշվիչ ցուցիչներին՝ կոտրելով այն ևս: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում։ 

 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է ուժեղ գազի արտահոսք, քանի որ գազախողովակը կոտրվել է։
 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ավտոբուսի մեջ չի եղել: Ըստ նրա գործընկերների՝ ավտոբուսը կանգնեցրել է և իջել է, որպեսզի իր բնական կարիքները հոգա և այդ պահին ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել դեղին Ford-ին, ապա սպիտակ Ford-ին ու եթե բախումը դեղինին չլիներ, հնարավոր է ավելի խոշոր և ծանր հետևանքներ ունենար վթարը:
 

[cbaecc9d6b687e2202cac2fbe4c959e4.webp]

[67dab743d6f2e88f94ce4239650bbeed.webp]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250