Պատահարներ

Սատանի կամուրջ տանող ճանապարհին ավտոցիստեռն է խափանվել. ՆԳՆ

Gohar Vardanyan 1 րոպե 280 դիտում
Սատանի կամուրջ տանող ճանապարհին ավտոցիստեռն է խափանվել. ՆԳՆ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19:17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սատանի կամուրջ-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է,որ Աղվանիի հենակետից Սատանի կամուրջ տանող հատվածում ավտոցիստեռն է խափանվել․ ավտոճանապարհը դարձել է անանցանելի, խցանվել է 85 ավտոմեքենա:
 

Փրկարարներն ավտոցիստեռնը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել հերթապահություն։

Երթևեկությունը վերականգնվել է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250