Քաղաքականություն

Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններին զուգահեռ սրում է իրավիճակը․ Աբրահամյան

Julya 1 րոպե 250 դիտում
Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններին զուգահեռ սրում է իրավիճակը․ Աբրահամյան

Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը։ Այս մասին է գրում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

 

«Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ ադրբեջանական նախապայմաններով: Սրան զուգահեռ, Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր խնդիրներ»,-գրել է նա։

Պտագամավոը նաև հավելել է․ «Ամեն դեպքում ռուսական կողմը հավաստիացնում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են և փորձում են ամեն գնով հասնել հումանիտար իրավիճակի հարաբերական կայունացման»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250