Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 24:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

Gohar Vardanyan 1 րոպե 170 դիտում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 24:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

 

«Նրանցից 1060-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 450-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

 

1060 հաշվառվածներից 503-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 557-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):

 

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

[f1e459c910359e903386f0a05687aca2.jpeg]

[12f7a5839869e5f867945b8dad128fc3.jpeg]

[aded00e3d7588c55dae0fc974cdf85ed.jpeg]

[6022cf537f1cd0010edf0534d934c186.jpg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250