Ռազմական

ՀԱՄԱՍ–ն Իսրայելի դեմ անակնկալ հարձակմանը պատրաստվել է դեռ 2022 թվականից. Haaretz

Gohar Vardanyan 1 րոպե 116 դիտում
ՀԱՄԱՍ–ն Իսրայելի դեմ անակնկալ հարձակմանը պատրաստվել է դեռ 2022 թվականից. Haaretz

Արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը սկսել է լայնամասշտաբ հարձակում նախապատրաստել Իսրայելի վրա 2022 թվականից, և նրա մարտիկները պատրաստ են նոր հարձակողական գործողությունների, հայտնում է Haaretz-ը՝ վկայակոչելով խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբեյդային։ 

«Կազմակերպությունը սկսել է շաբաթ՝ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած անակնկալ հարձակմանը պատրաստվել դեռ 2022 թվականից», - մեջբերում է հրատարակությունը նրա խոսքերը։ 

Օբեյդան ասել է, որ ՀԱՄԱՍ-ին հաջողվել է գաղտնի պատրաստել 4,5 հազար մարտիկ այս գործողության համար, ինչպես նաև անջատել իսրայելցի զինվորականների տեսախցիկները Գազայի հատվածի մոտ։ Շարժումը գործողություններ է ձեռնարկել նաև կիբերտարածությունում և հազարավոր հրթիռներ արձակել Իսրայելի տարածք: 

Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն այժմ պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ Իսրայելի ցամաքային գործողությանը։ 

«Մենք նոր գործողություններ ենք ձեռնարկելու, որոնք հակառակորդին ավելի մեծ կորուստների կբերեն»,- ասել է նա։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250