Ռազմական

Գազայի հատվածի բոլոր թունելները կոչնչացվեն. Իսրայելի ՊՆ ղեկավար

Gohar Vardanyan 1 րոպե 98 դիտում
Գազայի հատվածի բոլոր թունելները կոչնչացվեն. Իսրայելի ՊՆ ղեկավար

Իսրայելցի զինվորականները մտադիր են Գազայի հատվածում ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության բոլոր թունելները:

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, հաղորդում է ТАСС-ը:
 

«Մենք կստանանք նրանց բոլոր թունելները, մենք կստանանք ՀԱՄԱՍ-ի բոլոր զինյալներին: Քանի դեռ չենք ոչնչացնել նրանց, մենք չենք ավարտի առաքելությունը», - ասել է Գալանտը, որը մեջբերում է The Times of Israel-ը:
 

Նախարարը հավելել է, որ զինվորականները նպատակ ունեն «ոչնչացնել Համաս կազմակերպությունը», քանի որ Իսրայելի համար խոսքը էքզիստենցիալ սպառնալիքի վերացման մասին է:

 

«Այս մշակույթը թույլ չի տալիս մեր գոյությունն այստեղ, սրանք վայրենի մարդիկ են, կենդանիներ, որոնք սպանել են մեր զինվորներին, մեր երեխաներին, մեր քաղաքացիներին»,- կարծում է նա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250