Ռազմական

Գազայի հատվածի հիվանդանոցները ընդամենը 2 օր կարող են գործունեությունը պահպանել

Mariam Z. 1 րոպե 92 դիտում
Գազայի հատվածի հիվանդանոցները ընդամենը 2 օր կարող են գործունեությունը պահպանել

Գազայի հատվածի հիվանդանոցները, որոնք Իսրայելի շրջափակման պատճառով մնացել են առանց էլեկտրականության, կկարողանան իրենց գործունեությունը պահպանել միայն երկու օր: Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։  

 

«Գազայի բոլոր հիվանդանոցներում պահուստային գեներատորների վառելիքը կբավականացնի ընդամենը 48 ժամ աշխատելու համար։ Գեներատորների աշխատանքի դադարեցումն անմիջապես վտանգի տակ կդնի հազարավոր հիվանդների կյանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։ 

 

Կազմակերպությունը նաև ուշադրություն է դարձրել, որ Գազայում արդեն 4 օր շարունակ էլեկտրականություն չկա, ինչը փլուզման եզրին է դնում այնպիսի կենսական ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը և ջրամատակարարումը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250