Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը՝ ԵԽ–ում Նիկոլ Փաշինյանի ելույթին

Gohar Vardanyan 1 րոպե 927 դիտում
Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը՝ ԵԽ–ում Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթին՝ հայտարարելով, թե այն «ցույց է տալիս Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը և Ադրբեջանին մեղադրելու ցանկությունը»:

 

Ըստ պաշտոնական Բաքվի՝ «Ադրբեջանի հասցեին Հայաստանի մեղադրանքներն անհիմն են և հակասում են ՄԱԿ-ի զեկույցներին»:

 

Անդրադառնալով Լաչինի ճանապարհին՝ Բաքուն հայտարարել է, թե «Ադրբեջանն ինքնիշխանություն ունի իր տարածքում գտնվող բոլոր ճանապարհների նկատմամբ, իսկ այդ ճանապարհի չարաշահման մասին Հայաստանի պնդումները հակասում են վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագրին»:

 

Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, թե Հայաստանը «պարտավոր է» ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը, սակայն Երևանն, իբր,  դա չի կատարում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250