Ռազմական

Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ չկա

Julya 1 րոպե 63 դիտում
Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ չկա

Գազայի հատվածում այժմ հրադադարի ռեժիմ չկա, բոլոր մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել Հագարին: 

 

«Մենք առաջ ենք շարժվում իրավիճակի գնահատականներում և պատրաստվում ենք շարունակել մարտական գործողությունները», - հայտարարել է նա:

 

Հագարին հավելել է, որ գիշերվա ընթացքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել՝ նշելով, որ իսրայելական ուժերի շրջանում կորուստներ չեն գրանցվել: 


Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250