Ռազմական

ԱՄՆ-ն կանխել է Իրաքում իր զորքերի վրա հարձակումը

Unknown 1 րոպե 66 դիտում
ԱՄՆ-ն կանխել է Իրաքում իր զորքերի վրա հարձակումը

ԱՄՆ զինված ուժերը այսօր` հոկտեմբերի 18-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով կանխել են Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի վրա հարձակումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրնեին: Տեղեկատվությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչուները փորձել են հարվածել իրաքյան «Ալ-Ասադ» ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։ 

 

«Ամերիկացի զինվորականները չորեքշաբթի վաղ առավոտյան կանխել են Իրաքում իրենց ուժերի դեմ հարձակումը՝ որսալով երկու անօդաչու թռչող սարք, նախքան նրանց հարված հասցնելը», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Գործակալության զրուցակիցները, սակայն, չեն հայտնել, թե որ երկրին կամ շարժմանն են համարում հարձակման պատասխանատուն: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250