Ռազմական

«Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ուղիղ հարված չի եղել». Իսրայելի պաշտպանության բանակ

Unknown 1 րոպե 98 դիտում
«Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ուղիղ հարված չի եղել». Իսրայելի պաշտպանության բանակ

Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ուղիղ հարված չի եղել, հարվածի տակ է եղել մոտակա ավտոկայանատեղին: Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի բրիգադային գեներալ Դանիել Հագարին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Մեր օդային լուսանկարների վերլուծությունը հաստատում է, որ հիվանդանոցին ուղղակի հարված չի եղել: Միակ վնասված տարածքը հիվանդանոցից դուրս գտնվող ավտոկայանատեղին է, որտեղ մենք տեսնում ենք այրման նշաններ, մոտակա շենքերին կառուցվածքային վնասներ չկան», - ասել է Հագարին:

 

Հիշեցնենք, որ Գազայի բապտիստական ​​հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։  Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 800-ը։ Հրապարակվել են նաև Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքները ներկայացնող կադրեր: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250