Պատահարներ

Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից

Unknown 1 րոպե 308 դիտում
Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250