Հասարակություն Կարևոր

Ունեինք 2 տարբերակ. Խորեն Գրիգորյանն` Արաբկիրում ոռոգման համակարգի անցկացում իրականացնելու մասին

Mariam Z. 1 րոպե 145 դիտում
Ունեինք 2 տարբերակ. Խորեն Գրիգորյանն` Արաբկիրում ոռոգման համակարգի անցկացում իրականացնելու մասին

Հարգելի երևանցիներ, հարգելի արաբկիրցիներ: Արաբկիր վարչական շրջանում ոռոգման համակարգի անցկացում է իրականացվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևան քաղաքի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

 

«Ունեինք 2 տարբերակ`

 

Ա. ճանապարհը ամբողջական փակել և ոռոգման համակարգն անցկացնել

 

Բ. Ճանապարհը թողնել երթևեկելի, ավելի բարդացնելով մեր աշխատանքը, ամեն օր աշխատանքային ավարտից հետո գրունտային շերտ տեղադրել, մեքենաները չվնասելու համար:

 

Քաղաքային ծանր երթևեկության պայմանները հաշվի առնելով ` աշխատանքներն իրականացնում ենք երկրորդ տարբերակով:

 

Հայցելով բոլորի ներողամտությունը տեղեկացնում եմ, որ առաջիկա երեք օրերի ընթացքում առնվազն ասֆալտբետոնյա ստորին շերտը տեղադրված կլինի»,- գրել է Գրիգորյանը:

 

Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան, որպեսզի ճշտի, թե որ փողոցն է փակ լինելու: Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ խոսքը Արաբկիր վարչական շրջանի «Աղրուցյան» փողոցի մասին է:

 

Հավելենք, որ  ավելի վաղ՝ նախընտրական շրջանում, Տիգրան Ավինյանը Radio Aurora ուղիղ եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանում ոռոգման համակարգի անցկացում իրականացվելու է, պատասխանել է՝ այո։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250