Ռազմական

Իրաքում ԱՄՆ ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել․ Reuters

Julya 1 րոպե 129 դիտում
Իրաքում ԱՄՆ ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել․ Reuters

Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմական ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ բանակում սեփական աղբյուրներին։ 

 

Նշվում է, որ առնվազն մեկ պայթյուն է տեղի ունեցել հենց բազայում։ Դեռևս տեղեկություններ չկան հրթիռակոծության հետևանքով հենակետին հասցված վնասի կամ զոհերի մասին։

 

Reuters-ի աղբյուրը նկարագրել է արկերը որպես ««Կատյուշա» հրթիռներ»: Հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում։ Գործակալության տվյալներով՝ նախօրեին՝ հոկտեմբերի 21-ին, բազայի տարածքում խփվել են երկու «անհայտ անօդաչու թռչող սարքեր»։

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250