Հասարակություն

Պաղեստինցիներն ինտերնետի վերականգնման համար բանակցություններ են սկսել Starlink-ի հետ

Lilit A. 1 րոպե 126 դիտում
Պաղեստինցիներն ինտերնետի վերականգնման համար բանակցություններ են սկսել Starlink-ի հետ

Պաղեստինի ազգային իշխանությունը բանակցություններ է վարում «Starlink» արբանյակային ծառայությունների հետ՝ Գազայի հատվածում ինտերնետ հաղորդակցությունը վերականգնելու համար, «Al-Hadath» հեռուստաալիքին ասել է Պաղեստինի կապի նախարար Իցհակ Սադրը: 


Նշենք, որ ուրբաթ օրը «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել է, որ կապի և ինտերնետային ծառայությունները դադարեցրել են աշխատանքը Գազայի հատվածում՝ պաղեստինյան անկլավի վրա Իսրայելի զանգվածային հարձակումների ֆոնին: 


«Հաղորդակցությունը վերականգնելու ուղիներից մեկը արհեստական արբանյակների հասանելիությունն է: Մենք արդեն կապ ենք հաստատել «Starlink» ընկերության հետ, աշխատում ենք միջազգային և մարդասիրական կազմակերպությունների հետ՝ այս սարքավորումը ներմուծելու համար: «Starlink»-ը դրական պատասխան է տվել»,- ասել է Սադրը։ 

 

Նախարարը նաեւ նշել է, որ Պաղեստինը բանակցում է Եգիպտոսի հետ Ռաֆահ անցակետով նշյալ տեխնիկայի անցումը հեշտացնելու համար։ 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250