Ռազմական

«Շուրջ 5000 ամերիկացի զինծառայող մասնակցել է Իսրայելի ցամաքային գործողությանը». Իրանական գործակալություն

Mariam Z. 1 րոպե 251 դիտում
«Շուրջ 5000 ամերիկացի զինծառայող մասնակցել է Իսրայելի ցամաքային գործողությանը». Իրանական գործակալություն

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը պնդում է, որ հոկտեմբերի 27-ին, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ցամաքային գործողությանը մասնակցել է 5000 ամերիկացի զինծառայող։

 

«Շուրջ 5000 ամերիկացի զինծառայող մասնակցել է ցամաքային գործողությանը, որը Իսրայելի բանակը սկսել է ուրբաթ երեկոյան Գազայի հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Գործակալության տվյալներով՝ գործողությանը մասնակցել է երեք դիվիզիա և մի քանի բրիգադ։

 

Հոկտեմբերի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելցի զինվորները հարձակվել են Գազայի հատվածում ստորգետնյա 150 օբյեկտների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ զինվորականները հարձակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թունելների և ստորգետնյա ենթակառուցվածքների վրա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250