Պատահարներ

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մետրոյում անհայտ անձը ձեռքի նռնակ է տեղադրել

Unknown 1 րոպե 113 դիտում
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մետրոյում անհայտ անձը ձեռքի նռնակ է տեղադրել

Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի կենտրոնում գտնվող Hauptwache կենտրոնական մետրոյի կայարանում հոկտեմբերի 31-ին անհայտ անձը ձեռքի նռնակ է տեղադրել։ Այս մասին հայտնում է Հեսսենի դաշնային նահանգի ոստիկանությունը։

 

Կասկածյալի որոնողական աշխատանքները շարունակվում են։ 

 

Bild թերթի փոխանցմամբ՝ խոսքը հարավսլավական M52 մոդելի նռնակի մասին է, որը 1990-ականների բալկանյան պատերազմներից ի վեր լայնորեն ներկայացված է զենքի անօրինական շուկայում։ 

 

Ոստիկանական աղբյուրները հայտնել են, որ սարքը տեղադրվել է խանութի դիմաց՝ երկաթուղու գծերի վերևում գտնվող առևտրի սրահում: Փորձագիտական ​​վերլուծությունը ցույց է տվել, որ սարքի մեջ մոտ 100 գրամ պայթուցիկ է եղել։ Այս քանակի պայթեցումը կարող էր մարդկանց սպանել 20 մետր շառավղով:

 

Հանցագործության հնարավոր պատճառները հայտնի չեն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250