Ռազմական

Իսրայելը հայտարարել է Սիրիային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Էյլաթում հարձակման

Gohar Vardanyan 1 րոպե 102 դիտում
Իսրայելը հայտարարել է Սիրիային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Էյլաթում հարձակման

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիայում ավիահարվածների մասին՝ ի պատասխան Էյլաթում դպրոցի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման։ Այս մասին գրում է BBC–ի ռուսական ծառայությունը:

Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածն ուղղված է եղել անօդաչու թռչող սարքը արձակած կազմակերպությանը, սակայն չի նշվում, թե ով է կանգնած հարձակման հետևում, որտեղից է այն եկել կամ կոնկրետ ինչն է եղել պատասխան հարվածների թիրախը: 

«Սիրիական ռեժիմը կրում է ամբողջ պատասխանատվությունը Սիրիայի տարածքից իրականացվող բոլոր ահաբեկչական գործողությունների համար։ Իսրայել պետության տարածքը վնասելու ցանկացած փորձին Իսրայելի պաշտպանության բանակը կոշտ արձագանքելու է»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Նախկինում հաղորդվում էր, որ տարրական դպրոցի վրա դրոնի ընկնելու հետևանքով ոչ ոք լրջորեն չի տուժել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250