Պատահարներ

Վայոց ձորում վաշտի ոստիկանի մեքենան բախվել է ճանապարհի ցուցանակին. կան վիրավոր երեխաներ. ԶԼՄ

Gohar Vardanyan 374 դիտում
Վայոց ձորում վաշտի ոստիկանի մեքենան բախվել է ճանապարհի ցուցանակին. կան վիրավոր երեխաներ. ԶԼՄ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ժամը 12:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Վ. Պողոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 129 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել աջ երթևեկելի գոտուց դեպի ձախ, հարվածել ճանապարհային նշանին:



Նշվում է, որ հոսպիտալացվածների թվում երեխաներ կան: «...վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Ա. Ռուբենյանը, 7-ամյա Մ. Պողոսյանը, 31-ամյա Ս. Պողոսյանն ու 10-ամյա Լ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն»: 




Կայքի տեղեկություններով՝ վթարված մեքենայի վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մարտունու պահպանության բաժանմունքում՝ որպես վաշտի ոստիկան: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250