Պատահարներ

Նռնակով զինված ավազակային հարձակում՝ Էջմիածնի բանկերից մեկում. ինչ է հայտնի. ԶԼՄ

Gohar Vardanyan 459 դիտում
Նռնակով զինված ավազակային հարձակում՝ Էջմիածնի բանկերից մեկում. ինչ է հայտնի. ԶԼՄ

Նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը, ժամ 05:10-ի սահմաններում իրավապահները կանխել են Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 14/79 հասցեում գտնվող «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղում զինված ավազակային հարձակումը:


«Տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակով զինված մտել է նշված բանկ և նռնակի օղակը քաշելով և այն պայթեցնելու սպառնալիքով բանկի 23-ամյա գանձապահից պահանջել է դրամապահոցում գտնվող ողջ գումարը իրեն տալ: Բարեբախտաբար, գանձապահը նույնպես զգոն է եղել ու ժամանակին դեպքի վայր հասած ոստիկաններն ու պարեկները կարողացել են խաբս տալով վնասազերծել կասկածյալին, ում այնուհետև ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին»,– գրում է կայքը:


Ըստ կայքի տեղեկությունների՝ կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա տղամարդ է, ում անունը չի հրապարակվում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250