Քաղաքականություն

«Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելու գործողությունները բարդացնում են իր վիճակը»․ ՔՊ պատգամավոր

Adrine Nidelyan 88 դիտում
«Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելու գործողությունները բարդացնում են իր վիճակը»․ ՔՊ պատգամավոր

Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում․

«Շաբաթներ առաջ էլ ավագանու բոլորովին այլ 9 անդամներ էին, այս անգամ արդեն՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից, նախաձեռնել անվստահության հարցը, սակայն նիստը չկայացավ։

Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն՝ Թամազյանին վստահում է ավագանու միայն 4 անդամ, այդ թվում հենց ինքը՝ Թամազյանը։

Այս պայմաններում Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելու գործողությունները բարդացնում են իր վիճակը, իսկ հնարավոր հակաօրինական գործողությունները, այն է՝ խաթարել ավագանու և համայնքապետարանի բնականոն աշխատանքը, պետք է արժանանան իրավական համապատասխան գնահատականի»,- գրել է ՔՊ պատգամավորը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250