Քաղաքականություն

Ես այստեղ չեմ՝ պայմաններ կամ ժամկետներ թելադրելու համար․ Լլոյդ Օսթին

Edita 144 դիտում
Ես այստեղ չեմ՝ պայմաններ կամ ժամկետներ թելադրելու համար․ Լլոյդ Օսթին

Վաշինգթոնը չի պատրաստվում Իսրայելին թելադրել Գազայում ռազմական գործողությունների անցկացման ժամկետները։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg-ը:


«Սա Իսրայելի գործողությունն է, և ես այստեղ չեմ՝ պայմաններ կամ ժամկետներ թելադրելու համար: Մեր աջակցությունն Իսրայելին ամուր է, սակայն Պաղեստինի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը բարոյական պարտականություն է և ռազմավարական հրամայական»,- ասել է Օսթինը:


Պարբերականը նշում է, որ Իսրայելի հասցեին Օսթինի հայտարարությունները նախորդ հայտարարությունների համեմատ ավելի մեղմ են:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250