Քաղաքականություն

«Կարծում եմ Շահրամանյանը կգտնի լուծում, որը չի խայտառակի իրեն». Սերժ Սարգսյան

Mariam Z. 1 րոպե 426 դիտում
«Կարծում եմ Շահրամանյանը կգտնի լուծում, որը չի խայտառակի իրեն». Սերժ Սարգսյան

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։


Անդրադառնալով Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախի լուծարման հրամանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությանը, Սերժ Սարգսյանը նշեց․


«Նա հղում է կատարել բոլորովին այլ փաստաթղթի, որ ստորագրվել է հոկտեմբերին, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։


Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ հանրապետությունը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250