Քաղաքականություն

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Adrine Nidelyan 163 դիտում
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Էլիզաբեթ Բորնն իր կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել, Մակրոնն ընդունել է այն»,- հայտնում է գործակալությունը։

Նամակում, որը մեջբերել է գործակալությունը, Բորնը հայտնել է ձեռնարկված բարեփոխումների ընթացքը շարունակելու անհրաժեշտության մասին։

Իր հերթին Մակրոնը շնորհակալություն է հայտնել Բորնին իր կատարած աշխատանքի համար։

«Տիկին վարչապետ, մեր ազգին ծառայելու ընթացքում ձեր աշխատանքն ամեն օր օրինակելի է եղել: Դուք խիզախությամբ, նվիրվածությամբ և վճռականությամբ կյանքի եք կոչել բարեփոխումները: Ի սրտե շնորհակալ եմ»,- գրել է Ֆրանսիայի նախագահը X-ի իր միկրոբլոգում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250