Քաղաքականություն

ՆԳՆ նախարարը՝ իր տեղակալների հետ լարված հարաբերությունների վերաբերյալ լուրերի մասին

Edita 250 դիտում
ՆԳՆ նախարարը՝ իր տեղակալների հետ լարված հարաբերությունների վերաբերյալ լուրերի մասին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հերքեց տեղակալների հետ լարված հարաբերությունների մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը: Այս մասին նա հայտնեց 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։


Մամուլում շրջանառվում են հրապարակումներ այն մասին, որ փոխնախարար Արփինե Սարգսյանը ցանկանում է զբաղեցնել անմիջական ղեկավարի աթոռը։ ԶԼՄ–ները գրում են, որ հենց դրա հետ է կապված տեղեկատվական դաշտում նրա ակտիվությունը։


ՆԳՆ նախարարը շեշտեց, որ իր և ենթակաների միջև կառուցողական, բարի և աշխատանքային հարաբերություններ են ձևավորված, նրանցից որևէ մեկն աչք չի դրել իր պաշտոնի վրա։


«Իմ բոլոր տեղակալների և ենթակաների հետ հարաբերությունները լավ են։ Վերջի վերջո ոչ ոք իր աթոռին մշտական չէ։ Մի օր եկել ենք, մի օր էլ կգնանք»,– հայտարարեց նա։


Արփինե Սարգսյանն էլ հաստատեց նախարարի խոսքերը` ասելով, որ նմանատիպ խոսակցություններն ուղղակի բամբասանքներ են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250