Ռազմական

Խարկովում 26 գյուղ է տարհանվում

Edita 1 րոպե 1,067 դիտում
Խարկովում 26 գյուղ է տարհանվում

Խարկովի մարզի իշխանությունները հայտարարել են Կուպյանսկի շրջանի Կոնդրաշևի և Կուրիլովի համայնքներից պարտադիր տարհանման մեկնարկի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նահանգապետ Օլեգ Սինեգուբովի հայտարարությունը։


«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրավիճակը՝ մտցնում ենք Կուպյանսկի շրջանի Կոնդրաշևի և Կուրիլովի համայնքներից բնակչության պարտադիր տարհանում»,- հայտարարել է նա:


Սինեգուբովը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ տարհանման ենթակա է նշված համայնքների 26 գյուղ: Նրա խոսքով՝ տարհանվածները կապահովվեն բնակարանով և այլ աջակցությամբ՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հաշվին:


Տեղական իշխանությունների տվյալներով՝ նշված բնակավայրերում գտնվում է 3043 մարդ, այդ թվում՝ 279 երեխա։


Դեկտեմբերին հաղորդվել էր, որ Սումիի մարզի 19 բնակավայրերից, որոնք սահմանակից են Ռուսաստանին, բնակչությունն ամբողջությամբ դուրս է բերվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250