Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում մեկնարկել են ՀՕՊ հատուկ մարտավարական զորավարժությունները

Edita 139 դիտում

Իրանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության հատուկ մարտավարական զորավարժությունները։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։


Զորավարժություններին մասնակցում են Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումները։


«Երկնքի պաշտպանները վելայաթ 1402» զորավարժությունները վերջին շրջանում խոշորագույնն են Իրանում։


Ավելի վաղ հայտնել էինք, որ զորավարժություններին նախատեսվում է օգտագործել տասնյակ ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնցից շատերը իրանական օբյեկտների վրա հարձակողական ուժերի գործառույթներ կկատարեն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից