Ռազմական

ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից. Բորել

Mariam Z. 1 րոպե 252 դիտում
ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից. Բորել

Իսրայելը ֆինանսապես աջակցել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը՝ Պաղեստինի ազգային վարչակազմին դիմակայելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ փոխանցում է Reuters-ը:


«ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ փորձելով թուլացնել Պաղեստինյան վարչակազմը, որը գլխավորում է Պաղեստինի ազատագրման շարժումը»,- ասել է Բորելը:


Գործակալության տվյալով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է նման մեղադրանքները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250