Ռազմական

Իսրայելը գերիների փոխանակման ու հրադադարի տարբերակ է առաջարկել

Mariam Z. 1 րոպե 21 դիտում
Իսրայելը գերիների փոխանակման ու հրադադարի տարբերակ է առաջարկել

Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Բարնեան երկրի ռազմական կաբինետին է ներկայացրել ծրագիր, որը պարունակում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը 35-օրյա զինադադարի առաջարկ՝ 35 իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց: Այս մասին հայտնել է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։


Հնարավոր գործարքը կրելու է փուլային բնույթ. դրանցից առաջինը նախատեսում է կանանց և տարեց մարդկանց, ինչպես նաև հիվանդների և վիրավորների ազատ արձակում: Հրադադարը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով ՝ պատանդների ազատ արձակման երկրորդ փուլի շուրջ բանակցությունների համար, որոնց թվում կարող են ընդգրկվել քաղաքացիական պաշտպանության մասնակիցներն ու տղամարդիկ, որոնց ՀԱՄԱՍ-ը դիտարկում է որպես մարտիկներ:


Հեռուստաալիքի տվյալներով ՝ ընդհանուր առմամբ ՀԱՄԱՍ-ի մոտ 136 պատանդ կա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250