Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիլնյուսի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

Mariam Z. 1 րոպե 451 դիտում

Լիտվայի Վիլնյուս մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը երեք ժամով փակվել է այն բանից հետո, երբ Միլանից ժամանած մարդատար ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց: Այս մասին հայտարարել է «Lietuvos oro uostai» ընկերության ներկայացուցիչ Տադաս Վասիլիաուսկասը։


«Միլանից 179 ուղևորներով և անձնակազմի 6 անդամներով ինքնքթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց։ Տուժածներ չկան», - ասվում է նրա հաղորդագրության մեջ։


Մայրաքաղաքի օդանավակայանը երեք ժամով փակ է եղել։ «Արտակարգ իրավիճակի հետևանքները վերացվել են, օդանավերի ընդունումն ու առաքումը վերսկսվել է սովորականի պես»,- նշել է Վասիլիաուսկասը։


Նախնական գնահատականներով՝ միջադեպը տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250