Պատահարներ

Խոշոր հրդեհ՝ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող շշերի գործարանում․ ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից

Edita 872 դիտում
Խոշոր հրդեհ՝ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող շշերի գործարանում․ ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։


Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի դիմաց գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշլի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող շշերի գործարանում հրդեհ է բռնկվել։


Այս պահին հրշեջները մեծ դժվարությամբ փորձում են կանխել կրակի տարածումը, իսկ ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից. կրակը բռնկվել է շշերի արտադրամասում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250