Ռազմական

Կիևի մոտակայքում մեկնարկել է Bayraktar-ի գործարանի կառուցումը

Mariam Z. 1 րոպե 82 դիտում
Կիևի մոտակայքում մեկնարկել է Bayraktar-ի գործարանի կառուցումը

Թուրքական «Բայկար» ավիաշինական ընկերությունը սկսել է Կիևի մերձակայքում գործարանի շինարարությունը, որտեղ կարտադրվեն «Բայրակթար» TB2 կամ TB3 անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Սելջուկ Բայրաքթարին։


«Մեր գործարանը կառուցվում է... Մեզ 12 ամիս է պետք շինարարությունն ավարտելու համար, իսկ հետո կանցնենք ներքին սարքավորումներին և կազմակերպչական կառուցվածքին», - հայտարարել է Բայրաքթարը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվող «World Defence Show» ռազմական ցուցահանդեսի ժամանակ Reuters-ին տված հարցազրույցում: Գործարանում նախատեսվում է աշխատանքի տեղավորել մինչև 500 մարդ։ Այն կկարողանա տարեկան արտադրել մինչև 120 ԱԹՍ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250