Քաղաքականություն

Լավրովը զգուշացրել է Արաղչուն Կասպից ծովում հնարավոր պատերազմի մասին

Mariam Z. 1 րոպե 192 դիտում
Լավրովը զգուշացրել է Արաղչուն Կասպից ծովում հնարավոր պատերազմի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի Կասպից ծով տարածման վերաբերյալ։


«Փոխադարձ մտահոգություն է հայտնվել հակամարտության վտանգավոր տարածման վերաբերյալ` Կասպից ծովի տարածաշրջանում», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


Լավրովը նաև զգուշացրել է, որ իրանական միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշերի վրա հարձակումները «անընդունելի ռիսկեր» են ներկայացնում ռուս անձնակազմի համար և կարող են ունենալ «աղետալի բնապահպանական հետևանքներ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250