Պատահարներ

Տակնուվրա են արել Փամբակի համայնքապետարանը, կոտրել են մուտքի ու ներսի դռները

Edita 1 րոպե 211 դիտում
Տակնուվրա են արել Փամբակի համայնքապետարանը, կոտրել են մուտքի ու ներսի դռները

Փետրվարի 7-ին, պետական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Անհայտ անձը կամ անձինք գիշերը կոտրել են Փամբակ գյուղի համայնքապետարանի մուտքի կենտրոնական դուռը, մտել ներս ապա կոտրել ներսի սենյակների դռները, գույքը տակնուվրա արել և հեռացել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:


Տեղում ոստիկանները զրուցել են Փամբակ խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդականի հետ, ով հայտնել է, որ համայնքապետարանը պարզում է վնասի չափը։


Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250