Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահեստային տարածքից դուրս են բերվում փրկված գույքն ու ապրանքները

Julya 1,031 դիտում

Այրված պահեստային տարածքից դուրս են բերվում փրկված գույքն ու ապրանքները, կատարվում է հրդեհաշիջում:


Հիշեցնենք` փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։


Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։


Հավելենք, որ բռնկված հրդեհն այս պահի դրությամբ մեկուսացվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Հավելենք, որ հրապարակվել են մի շարք կադրերՊահեստային տարածքում բռնկված հրդեհի ծուխը` քաղաքի տարբեր հատվածներից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250