Հասարակություն

Մակրոնի` Ուկրաինա այցի չեղարկման մասին ռեպորտաժը կեղծ է և պատրաստվել է արհեստական ինտելեկտի կողմից. France 24

Մակրոնի` Ուկրաինա այցի չեղարկման մասին ռեպորտաժը կեղծ է և պատրաստվել է  արհեստական ինտելեկտի կողմից. France 24

France 24 հեռուստաալիքը հերքել է լուրերն այն մասին, որ եթեր է հեռարձակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ուկրաինա այցի չեղարկման մասին լուրերը  Ուկրաինայի իշխանությունների կողմից նրա դեմ մահափորձի նախապատրաստման պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հեռուստաալիքի մամուլի ծառայությունը նշել է, որ այս թեմայով սոցցանցերում հայտնված բոլոր նյութերը կեղծ են, իսկ տեսանյութն ինքնին ստեղծվել է անհայտ մարդկանց կողմից՝ օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը։


France 24-ի կեղծ պատմությունը սկզբում տարածվել է X-ով, այնուհետև Telegram-ի ռուսալեզու հատվածում: Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել էին ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցությամբ «Մակրոնի դեմ փորձի» նախապատրաստման մասին՝ վկայակոչելով սքրինշոթներն ու տեսանյութերը սոցիալական ցանցերում։ Ալիքի կայքում սյուժեի մասին տեղեկություն չկար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250