Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ի համար որքան է արժեցել
ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ օրական արժեն մոտ 500 միլիոն դոլար, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով վերլուծաբանների գնահատականներին։ Ըստ նույն աղբյուրի, գործողության ամբողջ ընթացքում ընդհանուր ծախսերը արդեն հասել են 22–31 միլիարդ դոլարի։
Նշվում է, որ այդ գումարի զգալի մասը՝ մոտ 2.1–3.6 միլիարդ դոլար, կապված է ոչնչացված կամ վնասված ռազմական տեխնիկայի հետ։ Խոսքը վերաբերում է օդանավերին, ռադարային համակարգերին և հակաօդային պաշտպանության միջոցներին, որոնց վերականգնումը կարող է պահանջել երկար ժամանակ և զգալի ռեսուրսներ։
Պարբերականը նաև ընդգծում է, որ Իրանի կողմից իրականացված հարվածները, հատկապես՝ ռադիոլոկացիոն ենթակառուցվածքների դեմ, ոչ միայն մեծացնում են ֆինանսական բեռը, այլև նվազեցնում են ԱՄՆ-ի ռազմական կարողությունները այլ ուղղություններով։
Ըստ գնահատականների՝ այս հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ նաև այլ հնարավոր հակամարտությունների վրա, այդ թվում՝ Չինաստանի հետ հավանական լարվածության պայմաններում։