Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 56-ամյա բնակչի տանն ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել
Julya
ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզների և քննիչների կողմից նշված տանը խուզարկություն կատարվեց: Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափերի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ պահեստատուփով, առանց գործարանային համարի երկփողանի հրացան, ազդանշանային ատրճանակ, սվին-դանակ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի նռնակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 48 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ և ինքնաձիգի հարվածային մեխանիզմ:
Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Julya
Ավելին Հասարակություն բաժնից
Ստեղծված է արհեստական բանականության կողմից. նոր օրենք
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
3.0