Հասարակություն

Չեմ բացառում, որ Ներքին Հանդի դեպքերը կարող են կրկնվել այլ հատվածներում․ Սերժ Սարգսյան

Julya
Չեմ բացառում, որ Ներքին Հանդի դեպքերը կարող են կրկնվել այլ հատվածներում․ Սերժ Սարգսյան

Եթե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, լինելու է կրկնակապիտուլյացիա, և ինչպես տեսնում ենք նաև այս ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։


Ըստ նախկին նախագահի՝ այդ խոսույթը ձերք է բերել հրահանգների, ցուցումների տեսք։


«Բաքուն արդեն հրահանգների ու ցուցումների խոսույթով է խոսում Հայաստանի հետ։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի դեպքերը կարող են կրկնվել այլ հատվածներում։ Երեկ էլ մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում։


Եվ այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնեն և այդպես շարունակ մինչև քաղաքական դաշտն ու ժոովուրդը իշխանություններին չուղարկեն տուն»,- կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից