Հասարակություն

Գիշերային ջերմատեսիլ սարքով են աշխատել դիպուկահարները. ԵԿՄ Արաբկիրի բաժնի նախագահ

Julya
Գիշերային ջերմատեսիլ սարքով են աշխատել դիպուկահարները. ԵԿՄ Արաբկիրի բաժնի նախագահ

Եռաբլուրում այսօր վերջին հրաժեշտը տվեցին Սյունիքի Ներքին Հանդում ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանված 44-ամյա Արսեն Համբարձումյանին:


Փետրվարի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով 4 հայ դիրքապահ զոհվեց։


«Բոլորին խփել է դիպուկահարը, գիշերային տեպլավիզորը միացրել են և աշխատել են վրաները։ Չորս զոհերից երկուսի վիրավորումը սրտից է, երկուսինը՝ գլխից։ Միայն դիպուկահարը կարող է այդպես աշխատել», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնել է Երկրպահ կամավորական միության (ԵԿՄ) Արաբկիրի բաժնի նախագահ Սարգիս Միքայելյանը։


Նա պատմել է, որ զինակից ընկերը գարնանից Ներքին Հանդի դիրքերում էր. - «Արսենը դիրքի ավագն էր, ամիսներ շարունակ այդ դիրքը իր հրամանատարի հետ սարքեցին ... ցավոք սրտի, չհասցրեց վայելել։ Միշտ ասում էր, որ դիրքերը պետք է էսպիսին լինի, որ զինվորը պաշտպանված լինի»։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից