Հասարակություն
Մայթ և հանրային կանաչ տարածք հիշեցնող այս հատվածը սեփականաշնորհված է. Նաիրի Սարգսյան
Julya
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից դիմելով Երևանի քաղաքապետարանին։
Նա գրել է. «Առաջին հայացքից մայթ և հանրային կանաչ տարածք հիշեցնող այս հատվածը, փաստորեն, սեփականաշնորհված է և ունի շինարարության թույլտվություն։
Այսուհետ այս հատվածով զբոսնելու համար պետք է դուրս գալ փողոց և ընկնել մեքենայի տակ։
Գույքի վկայականը տրվել է 27.09.2021 թվականին։ Չգիտեմ՝ ում մտքով է անցել, որ կանաչ տարածքը կարելի է վաճառել, բայց խնդրում եմ մեր քաղաքապետարանին վերականգնել հանրային տարածքը։
Հրաշալի օրինակ է հանրային գերակա շահի ինստիտուտը կիրառելու համար»։




Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ստեղծված է արհեստական բանականության կողմից. նոր օրենք
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
3.0