Հասարակություն
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, որոշ շրջաններում թաց ձյան տեսքով
Julya
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում փետրվարի 20-ի գիշերը, 22-23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 20-ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6....+8 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ստեղծված է արհեստական բանականության կողմից. նոր օրենք
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
3.0