Հասարակություն Կարևոր

Ինչ վիճակում են շմոլ գազից թունավորված 6 երեխաները

Julya 1 րոպե 252 դիտում
Ինչ վիճակում են շմոլ գազից թունավորված 6 երեխաները

Երեկ Նուբարաշենից շմոլ գազից թունավորումով Երեւանի երկու հիվանդանոցներ են տեղափոխվել մեծահասակներ ու երեխաներ, բոլորը նույն ընտանիքից:


Auroranews-ին Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ «Արմենիա» ԲԿ են ընդունվել 5 մեծահասակ, որոնք 1 ժամ հետո դուրս են գրվել: «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա, նրանց վիճակը գնահատվում է բավարար, շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցում: Նշենք, որ երեխաներից մեծը 14 տարեկան է, փոքրը` 4:


Ավելի վաղ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել էր, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան լաբորատոր քննությամբ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250