Քաղաքականություն

Պակիստանն Ադրբեջանին մեծ քանակությամբ կործանիչներ կմատակարարի

Edita 1 րոպե 395 դիտում
Պակիստանն Ադրբեջանին մեծ քանակությամբ կործանիչներ կմատակարարի

Պակիստանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Պակիստանն Ադրբեջանի հետ 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր է կնքել JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար: Այս մասին հայտնում է bagramyan26 տելեգրամյան ալիքը։


Հաղորդվում է, որ գործարքը, որն իր մեջ ներառում է ինքնաթիռներ, սպառազինության հավաքածու և ուսուցում, ներկայում Պակիստանից պաշտպանական արտադրանքի արտահանման խոշորագույն գործարքն է:


Նշվում է, որ Բաքվի տարածքային ոտնձգությունների, ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի քաղաքականության շրջանակներում, հետևողականորեն սրելով լարվածությունը տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է ռազմականացվել և Ռուսաստանի հետ հանցավոր դավադրությամբ խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250