Քաղաքականություն

Իսրայելը պատերազմի ընթացքում 10 միլիարդ դոլարի հայրենական արտադրության զենք է գնել

Adrine Nidelyan 1 րոպե 205 դիտում
Իսրայելը պատերազմի ընթացքում 10 միլիարդ դոլարի հայրենական արտադրության զենք է գնել

Գազայի հատվածում նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին սկսված ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի պաշտպանության նախարարությունն հայրենական արտադրողներից գրեթե 10 միլիարդ դոլարի զենք է գնել, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Պատերազմի գրեթե հինգ ամսվա ընթացքում Պաշտպանության նախարարությունն իսրայելական մատակարարներից ավելի քան 10 միլիարդ դոլարի գնումներ է կատարել: Պաշտպանության նախարարությունը շարունակում է շուրջօրյա գնումներ կատարել Իսրայելում՝ պաշտպանության բանակի կարիքները բավարարելու և օտարերկրյա մատակարարումներից առկա անկախությունը մեծացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250