Պատահարներ

Երևանում ծեծի են ենթարկել 8 հնդիկների. նրանք որոնվում են. Shamshyan. com

Gohar Vardanyan 2,814 դիտում
Երևանում ծեծի են ենթարկել 8 հնդիկների. նրանք որոնվում են. Shamshyan. com

Փետրվարի 24-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահամաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին են դիմել Հնդկաստանի քաղաքացիներ 22-ամյա Ասլամ Ռաբիկիը, 22-ամյա Վասի Դուռեյռաջը, 18-ամյա Կամեշվառա Պռաբակառան, 20-ամյա Կևին Անտոնին, 19-ամյա Չանդռու Սիվակամառը, 21-աամյա Սայեդ Իմռան, 21-ամյա Սանջեյ Սինուվասենը և 21-ամյա Դիսան Աբրահամը և հայտնել են, որ նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում Հալաբյան փողոցի 5 հասցեում իրենց հետ վիճաբանել են Հնդկաստանի քաղաքացիներ 23-ամյա Մոնիշ Գիրիջաչատհինը և 23-ամյա Կիրուպա Կալյանան, որի ժամանակ հարվածներ են հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին գրում է Shamshyan.com–ը:



Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են նյութեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչակն շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Կալյանանին և Մ․ Գիրիջաչատհինին հայտնաբերելու ուղղությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250