Պատահարներ

20 տոննա ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Julya 1 րոպե 934 դիտում
20 տոննա ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Մկրտիչ Փ.-ն իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ 


Հաղորդվում է, որ վթարի հետևաքով վարորդը տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Տարածքը սահմանազատվել է։


Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա ցորենով:



+




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250