Քաղաքականություն

Բայդենն Ուկրաինան շփոթել Է Աֆղանստանի և Իրաքի հետ

Lilit T. 150 դիտում
Բայդենն Ուկրաինան շփոթել Է Աֆղանստանի և Իրաքի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC-ին տված հարցազրույցում սխալվել է՝ Ուկրաինան շփոթելով Աֆղանստանի և Իրաքի հետ։


«Ամերիկան սխալ է թույլ տվել։ Մենք բեն Լադենին որսում էինք այնքան ժամանակ, մինչև նրան վերացրեցինք։ Բայց միևնույն ժամանակ մենք չպետք է մտնեինք Ուկրաինա։ Այսինքն ՝ մենք չպետք է մտնեինք Իրաք և Աֆղանստան: Մենք որսացել ենք Ռուսաստանում արգելված «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման նախկին ղեկավար Ուսամա] բեն Լադենին», - ասել Է Բայդենը։


ԱՄՆ նախագահը մեկ անգամ չէ, որ իր արտահայտություններում վրիպումներ է թույլ տվել։ Օրինակ՝  նա երկու անգամ շփոթել էր Գազայի հատվածն ու Ուկրաինան՝ խոսելով Պաղեստինյան տարածաշրջան օդից մարդասիրական օգնություն նետելու մասին։


«Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք միանալ Հորդանանի և այլ երկրների մեր ընկերներին՝ Ուկրաինա լրացուցիչ սնունդ և պարագաներ օդով հասցնելու համար, և կձգտենք շարունակել բացել այլ ուղիներ դեպի Ուկրաինա, ներառյալ ծովային միջանցք ստեղծելու հնարավորությունը՝ մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն հասցնելու համար», - ասել Է Բայդենը:


Ավելի ուշ նախագահը հասկացրել է, որ նկատի ունի Գազայի հատվածը՝ չնշելով իր սխալը։ Այնուհետեւ նա հավելել է, որ տարածաշրջանին տրամադրվող օգնությունն այժմ բավարար չէ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250